«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի կոլոպրոկտոլոգ Կարինե Ավանեսյանը մասնակցել է Կոլոպրոկտոլոգների Եվրոպական ասոցիացիայի տարեկան գիտաժողովին, որը կայացել է Փարիզում։
Գիտաժողովը համախմբել է տարբեր երկրների առաջատար մասնագետների՝ փորձի փոխանակման, ինչպես նաև կոլոպրոկտոլոգիայի ոլորտում նորագույն մոտեցումների և գիտական ձեռքբերումների քննարկման նպատակով։
Նման միջազգային հարթակներին համալսարանական մասնագետների մասնակցությունը կարևոր դեր ունի շարունակական մասնագիտական զարգացման գործում ՝ հնարավորություն ընձեռելով մեր պացիենտներին ապահովել ժամանակակից և բարձրակարգ բժշկական օգնություն։
.png)